Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը թռիչքից մեկ ժամ անց արտակարգ վայրէջք է կատարել
Mar 30, 2024
1 min read

«Աերոֆլոտ» ընկերության Սու 1864 Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը թռիչքից մեկ ժամ անց Մոսկվա է վերադարձել:
Նախնական տվյալներով` պատճառը եղել է կին ուղևորներից մեկի ինքնազգացողության վատացումը։
Ինքնաթիռն օդ է բարձրացել «Շերեմետևոյից», վերադարձին իջել «Ժուկովսկիում»։




















