Ցեմենտ տեղափոխող բեռնատարը վթարի է ենթարկվել
- Aug 27, 2025
- 1 min read

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 147 կմ հատվածում ցեմենտով բարձված «Shacman» մակնիշի կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին, կոտրել դրանք, ապա՝ բախվել երկաթե արգելապատնեշներին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Վթարի փաստով փաստաթղթեր են ձևակերպվել։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։




















