top of page

Նախկին քննիչը «Hyundai Elantra»-ով մի քանի պտույտ շրջվել է և հայտնվել դաշտում․ մարմինը հայտնաբերվել է մեքենայից դուրս

Apr 8, 2024
1 min read

Այսօր՝ ապրիլի 8-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 45-ամյա Հայկազ Ենոքյանը իր վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Դիմիտրով գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով գլխիվայր հայտնվել դաշտում, հաղորդում է Shamshyan.com-ը:


Վթարի հետևանքով Հայկազ Ենոքյանը տեղում մահացել է։ Նրան մարմինը հայտնաբերվել է ավտոմեքենայից մոտ 10 մետր հեռավորության վրա։

Վթարի փաստով մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել  է քրեական վարույթ։

Կայքը հայտնում է,  որ մահացածը երկար տարիներ աշխատել է ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում և համարվում էր իր գործի գիտակ, օժտված էր մարդկային բարձ հատկանիշներով

1/3798
bottom of page