top of page

Ամերիկյան կողմը չկարողացավ շահել Թեհրանի վստահությունը․ Ղալիբաֆ

  • 3 hours ago
  • 1 min read

Իրանը բանակցությունների ընթացքում առաջ քաշեց հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ որոշակի նախաձեռնություններ, սակայն ամերիկյան կողմը չկարողացավ շահել Թեհրանի վստահությունը, այս մասին ասել է իրանական պատվիրակության ղեկավար Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։

«Բանակցություններից առաջ ես ընդգծել եմ, որ մենք ունենք անհրաժեշտ պարտաճանաչություն և կամք, սակայն նախորդ երկու պատերազմների փորձի պատճառով մենք չունենք վստահություն հակամարտող կողմի նկատմամբ», - գրել է ԻԻՀ խորհրդարանի խոսնակը իր X-ում:

Թեհրանը դիվանագիտությունը ռազմական պայքարի հետ մեկտեղ դիտարկում է որպես իրանական ազգի իրավունքների պաշտպանության մեթոդ և չի դադարեցնի ազգային պաշտպանության քառասուն օրվա ձեռքբերումներն ամրապնդելու ջանքերը:

Ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել էր, որ մի շարք էական քննարկումներ ունեցել են կողմերը, սակայն բանակցությունների արդյունքում համաձայնության չեն հասել։

 
 
1/3472
bottom of page