top of page

Ինչպես մեկ գիշերում Փաշինյանի իշխանությունը Տեր Շմավոնի համար «անբարո վայրահաչողներից» վերածվեց համախոհի

Jan 12
1 min read

Ինչպես մեկ գիշերում Փաշինյանի իշխանությունը Տեր Շմավոնի համար «անբարո վայրահաչողներից» վերածվեց համախոհի


Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգեւոր հայր Տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանը, որը նույնպես միացել է Նիկոլ Փաշինյանի եւ եպիսկոպոսների «Եկեղեցու բարենորոգման նախաձեռնությանը», կարճ ժամանակահատվածում դիրքորոշումների ակնհայտ փոփոխություն է ունեցել․ իշխանություններին քննադատողի դիրքերից հանդես եկող քահանան անսպասելիորեն միացել է կաթողիկոսի դեմ իշխանությունների արշավին։

Տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանը «Ֆեյսբուքում» առանձնանում է քաղաքական ակտիվությամբ։ Նա նախկինում իր էջում բազմիցս կիսվել է Մայր Աթոռի հայտարարություններով, որոնք դատապարտում են իշխանությունների քաղաքականությունը եկեղեցու հանդեպ։ Ընդամենը ամիսներ առաջ նա տարածել է կարգալույծ հռչակված քահանային վերաբերող՝ Մայր Աթոռի հայտարարությունները։

 
 
1/3798
bottom of page