Պայթյուն՝ Թբիլիսիում. կան զոհեր և վիրավորներ
Apr 7, 2024
1 min read

Թբիլիսիի Իսան թաղամասի Բոչորմա փողոցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երկու մարդ է զոհվել, չորսը վիրավորվել են. պայթյունը որոտացել է հրաձգարանում, հայտնել է Վրաստանի ՆԳՆ-ն։
Դեպքի վայրում արված լուսանկարներում երևում են ծխի սյուներ, գրում է newsgeorgia.ge կայքը:Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել Battleground խանութի հրաձգարանի տարածքում։ Սա կենտրոն է, որը վաճառում է հատուկ նշանակության հագուստ և պարագաներ, զենք և պաշտպանական տեխնիկա։ Այստեղ անցկացվում են նաև հրաձգության դասընթացներ։Թե ինչն է եղել պայթյունի պատճառը, դեռևս հայտնի չէ։




















