top of page

«Արդյո՞ք կարելի է այս մարդու ձեռքում թողնել երկրի կառավարման ղեկը»․ Լևոն Զուրաբյան

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 48 minutes ago
  • 1 min read
ree

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է «Նիկոլի հրեշավոր մերժումն ու սադրանքներն են մեզ տարել դեպի կործանարար պատերազմ» վերնագրով իր հարցազրույցը «168»-ի հետ՝ կից գրառմամբ․ «Հայաստանի ամբողջ դիվանագիտությունը


- 2019 թվականին, երբ բանակցությունների սեղանին դրվել էր բոլորի համար ընդունելի խաղաղության ծրագիր,


- 2020-ի պատերազմի ժամանակ, երբ հնարավոր էր կանգնեցնել այն նվազ կորուստներով,


- 2021-2023 թվականներին, երբ հնարավոր էր փրկել Արցախը, իրագործելով ինքնիշխանության փոխադարձ զիջումների ծրագիրը,


- 2024-2025 թվականներին, երբ հնարավոր էր իրականացնել ամբողջ սահմանագծով սահմանազատման գործընթացը և վերջ դնել սողացող կապիտուլյացիային,


ահա, այս բոլոր տարիներին Հայաստանի դիվանագիտությունը մշտապես ընդունել է Հայաստանի և Արցախի համար ամենավնասակար որոշումները, ամեն անգամ է՛լ aveli ծանրացնելով մեր վիճակը:


Այդ բոլոր որոշումների հեղնակը Նիկոլ Փաշինյանն է:


Դիտե՛ք նրա կառավարման տարիներին ընդունած ազգակործան որոշումների մանրամասն ժամանակագրական վերլուծությունը, որը կատարել ենք Դավիթ Սարգսյանի հետ։


ՈՐՈՇԵ՛Ք․ արդյո՞ք կարելի է այդ մարդու ձեռքում թողնել երկրի կառավարման ղեկը»:

 
 
bottom of page