top of page

Միակողմանի փակ է լինելու «Դավթաշեն» կամրջից դեպի Վաղարշյան - Ավետիսյան փողոցների խաչմերուկ ընկած ճանապարհահատվածը

  • Aug 8, 2025
  • 1 min read

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել․

«ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի օգոստոսի 11-ից՝ ժամը 23:00-ից մինչև 08:00-ն տեղամաս առ տեղամաս միակողմանի փակ է լինելու Վաղարշյան փողոցի «Դավթաշեն» կամրջից դեպի Վաղարշյան փ. - Ավետիսյան փ. խաչմերուկ եղած ճանապարհահատվածը, այնուհետև՝ հակառակ ուղղությամբ: Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին: 

Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման նպատակով տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարահատվածի երթևեկելի մասում»:  

1/3515
bottom of page