Կոալիցիաների կազմավորման օրենքն արգելում էր 3 և ավելի քաղաքական ուժից բաղկացած կոալիցիաների ձևավորում. այդ արգելքը հանվել է. ԿԸՀ նախագահ
- 1 hour ago
- 1 min read

Փոփոխություններից մեկը, որն ուժի մեջ է մտել փետրվարի 7-ից, վերաբերվում է կոալիցիաների կազմավորման սկզբունքին։ Մինչև այս փոփոխությունը կոալիցիաների կազմավորման օրենքն արգելում էր 3 և ավելի քաղաքական ուժից բաղկացած կոալիցիաների ձևավորում։ Այս արգելքը հանվել է: Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը:
«Նոր կարգավորումներով, առաջին ժամկետում, այսինքն՝ 9-օրյա ժամկետում կոալիցիա կազմելու իրավունքը տրվում է առավել ձայն ստացած քաղաքական ուժին»,-նշել է նա:




















