top of page

Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում. հրդեհ է բռնկվել «Ford Transit»-ում. օպերատիվ են գործել հրշեջներն ու պարեկները

  • Writer: Arevik Charchyan
    Arevik Charchyan
  • Oct 19, 2024
  • 1 min read
ree

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկետափ գյուղի վարչական տարածքում՝ Մ2 մայրուղում, ավտոմեքենա է այրվում:



Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Վեդիի և Արտաշատի հրշեջ-փրկարարական ջակոտներից 1-ական մարտական հաշվարկ:  



Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:  



Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու քաղաքացիները:



Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու ոստիկանության Արարատի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը:



Դեպքի փաստով ոստիկանության Արարատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը:


 

1/3214
bottom of page