top of page

Վաղը կենտրոնական փողոցներ են փակվելու

Aug 4, 2025
1 min read

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել․

«ՀՀ սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը 2025թ. օգոստոսի 5-7-ը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում և հարակից Անգլիական այգում կազմակերպում է Ազգային երիտասարդական համաժողով, որը մեկնարկելու է վազքարշավով:

Նշված միջոցառման ընթացքում ս.թ. օգոստոսի 5-ին՝ ժ. 06:30-08:00-ն երթևեկության համար փակ կլինի Մ. Մաշտոցի պողոտա - Խորենացու փողոց -Ս. Շահումյանի անվան հրապարակ ընկած ճանապարհահատվածը»:

 
 
1/3798
bottom of page