top of page

Երևանում թափոնները երկրորդ կյանք են ստանում

Sep 18, 2024
1 min read


Երևանի բոլոր վարչական շրջաններում արդեն իսկ առկա են տեսակավորման համար նախատեսված հատուկ թափոնամաններ: Թուղթ, պլաստիկ, ապակի. կենցաղում օգտագործվող այս իրերը վերամշակվում և երկրորդ կյանք են ստանում:Թափոնների կառավարման բարեփոխումների ծրագրով քաղաքային իշխանությունները համագործակցում են մի շարք միջազգային կազակերպությունների հետ: «Green Green» թիմը Երևանի տարբեր տարածքներում կազմակերպում է շաբաթօրյակներ, բնակիչներին սովորեցնում տեսակավորել թափոնները:

Տարեցտարի ավելանում է նախաձեռնությանը միացող բնակիչների թիվը: Սակայն թափոնների տեսակավորումը լիարժեքորեն կազմակերպելու համար ավելի մեծ ներուժ և աջակցություն է հարկավոր:

Մեզանից յուրաքանչյուրը կարող է էապես նվազեցնել աղբավայր տեղափոխվող աղբի ծավալը և նպաստել կանաչ ու մաքուր Երևան ունենալու գործին։

1/3798
bottom of page