top of page

Խոշոր հրդեհ Ջրառատ գյուղում. այրված տանը դի է հայտնաբերվել

  • Writer: Arevik Charchyan
    Arevik Charchyan
  • Nov 9, 2024
  • 1 min read

ree

Նոյեմբերի 9-ին, ժամը 08:26-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրառատ գյուղում այրվում է տուն:

ՆԳՆ Փրկարար ծառայությունից փոխանցում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար:

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։27-ին, մարվել՝ 12:39-ին:

Փրկարարները հայտնաբերել են Ա. Ա.-ի (ծնված 1953 թ.) դին:

bottom of page