Հնարավո՞ր է, որ Եղիշե Մելիքյանը մարզի Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը
«Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը պատասխանել է Հայաստանի ազգային հավաքականը ՀՖՖ գործող նախագահի պաշտոնավարման օրոք գլխավորելու հավանականության մասին հարցին։
«Ինձ համար էական չէ, թե ով է ՀՖՖ նախագահը, ինձ համար կարևորը մեր հավաքականն է ու նրա գրանցած արդյունքները։
Եթե Արմեն Մելիքբեկյանը կմտածի, որ ես կարող եմ օգնել մեր հավաքականին, կարելի է բանակցել։
Այո, ես ունեմ անձնական կարծիք, որը չի համընկնում ՀՖՖ նախագահի հետ, բայց եթե հարցը վերաբերում է հավաքականին, ապա դա երկրորդական եմ համարում»,- ասել է Եղիշե Մելիքյանը։