top of page

Երևանի փողոցներից մեկում կայանված «Lexus»-ից գողություն է կատարվել

Feb 8, 2025
1 min read

Այսօր՝ փետրվարի 8-ին, Երևանում հերթական ավտոմեքենայի թալանման դեպքն է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 10:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Ղազար Փարպեցի փողոցում ավտոմեքենա են թալանել: Պարզվել է, որ փետրվարի 6-ին՝ ժամը 19:00-ից մինչև փետրվարի 8-ը՝ ժամը 10:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը գաղտնի հափշտակել է Ղ. Փարպեցի 11Ա շենքի բակում կայանված քաղաքացու «Lexus» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները՝ տուժողին պատճառելով խոշոր չափի նյութական վնաս:  Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Նախնական տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է Երևանի բնակիչ 42-ամյա Լևոն Ա.-ին: 

 
 
1/3798
bottom of page