top of page

Թուրքիայում ավտոբուս է շրջվել. կան տուժածներ

  • Apr 2, 2025
  • 1 min read

Թուրքիայի Սիվաս (Սեբաստիա) նահանգի Իմրանլը շրջանում մարդատար ավտոբուս է շրջվել։  Ավտոբուսը պատկանում է թուրքական «Başak» տուրիստական ընկերությանը։ Գրում է ermenihaber.am-ը:

Վթարի հետևանքով մահացել է 2 մարդ, 18-ը՝ վիրավորվել։

Տուժածները տեղափոխվել են Իմրանլըի ​​հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել ոստիկաններ, «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության» (AFAD) խմբեր և բժիշկներ։

 
 
1/3417
bottom of page