top of page

Հայաստանը մեծ ներուժ ունի՝ ՏՏ աշխարհում դառնալու կարևոր դերակատար․ ԲՏԱ նախարարն ասել է Սարգիս Իզմիրլյանի հետ հանդիպմանը

Apr 5, 2024
1 min read

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ապրիլի 4-ին ընդունել է անվանի բարերար Տիգրան Իզմիրլյանի որդուն՝ Սարգիս Իզմիրլյանին, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։



Նախարարը ողջունել է հյուրին, շնորհավորել Տիգրան Իզմիրլյանի՝ Հայաստանի Ազգային հերոսի բարձր կոչմանն արժանանալու կապակցությամբ, նշել, որ այն մեր երախտիքի արտահայտումն է Իզմիրլյանների ընտանիքին՝ հայրենիքին մատուցած անգնահատելի ծառայությունների համար։



Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է նախարարության գործունեության հիմնական ուղղությունները, ընթացիկ և իրականացվելիք նոր ծրագրերը, կարևորել  սփյուռքի մեր հայրենակիցների մասնակցությունը դրանց իրագործմանը։



Նախարարը, խոսելով բարձր տեխնոլոգիաների ռազմավարության մասին, նշել է, որ Հայաստանը մեծ ներուժ ունի՝ տեխնոլոգիական աշխարհում դառնալու կարևոր դերակատար, և այս համատեքստում սփյուռքի մասնագիտական կարողությունները, նորարար մտածողությունն ու հնարավորությունները մեծ նպաստ կարող են բերել դրան:

1/3798
bottom of page