top of page

Սյունիքի մարզում մի քանի տոննա ալյումինի փաթեթներով բարձված «ԿամԱԶ» է կողաշրջվել

Jan 27, 2025
1 min read

Հունվարի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Վերին Խոտանան-Տանձավեր ավտոճանապարհին Գեղարքունիքի մարզի բնակիչ 44-ամյա Տիգրան Եղոյանը իր վարած «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարով կողաշրջվել է։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։



Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։



Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։



Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան բարձված է եղել մի քանի տոննա ալյումինի փաթեթներով։

 
 
1/3798
bottom of page