top of page

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 7 hours ago
  • 1 min read

Հանրապետության տարածքում մայիսի 18-21-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-21 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մինչև մայիսի 18-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։

Երևանում մայիսի 18-20-ին, 21-ի գիշերը, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 21-ի երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։

1/2705
bottom of page