top of page

«Ափսոսում եմ, բայց համերգին չեմ կարող մասնակցել ու երգել». Սոնա Ռուբենյան

  • Writer: Arevik Charchyan
    Arevik Charchyan
  • Feb 14
  • 1 min read
ree

Երգչուհի Սոնա Ռուբենյանն ինստագրամյան էջի սթորի բաժնի միջոցով տեղեկացրել է, որ այսօր՝ Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում սպասվող «Առաջին սիրո երգը» համերգին չի կարող մասնակցել առողջական խնդիրների պատճառով:

«Իմ շատ սիրելի հետևորդներ, ափսոսում և ցավում եմ, բայց այս հիանալի համերգին չեմ կարող մասնակցել ու երգել: Այս շրջանում լայն տարածում գտած վիրուսներն ինձ էլ չխնայեցին: Ցանկացած առողջական վիճակում աշխատում եմ համերգ բաց չթողնել, բայց երբեմն միայն ցանկությունը բավարար չէ: Համերգը կայանալու է, բաց չթողնեք: Առողջ եղեք»,- գրել է երգչուհին: 

 
 
1/3105
bottom of page