top of page

Այսօր պարտավոր ենք առաջնորդվել ճանաչված ու անճանաչ մեր խենթ-հերոսների լուսեղ պատգամով. Րաֆֆի Հովհաննիսյան

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 2 days ago
  • 1 min read

Հայաստանի առաջին Հանրապետության օրվա առիթով շնորհավորական խոսք է հրապարակել ԱԳ նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը.

«Երբ չի մնում ելք ու ճար,

Խենթերն են գտնում հնար…

Այսօր ևս պարտավոր ենք առաջնորդվել ճանաչված ու անճանաչ մեր խենթ-հերոսների լուսեղ պատգամով, վարքով եւ անհավանական հնարով։

Անգամ սարդարապատյան պետական սրբավայրում իրենք զիրենք եռագույն ժապավենով ինքնահերոս կարգածները խամրում են, հյուլե դառնում նրանց կենարար ժառանգության մինչեւիսկ ստվերի դիմաց։ Ղողանջող զանգերը վկա՝ արժանի լինենք, իրավատեր ու միացյալ։

Զոհասեղանին Հայաստանն՝ ինքն է»։

1/2732
bottom of page