top of page

«Ոմանք ասում են, թե վարչապետը գործում է ընդդեմ ՀԱԵ-ի. դա անհնար է». Նիկոլ Փաշինյան

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 6 hours ago
  • 1 min read
ree

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիա կատարած պաշտոնական այցի շրջանակում Բեռլինում այցելել է Արտաքին հարաբերությունների գերմանական ընկերակցություն, պատասխանել ներկաների հարցերին: Խոսելով եկեղեցու մասին՝ Փաշինյանն ասել է. «Մենք ցանկանում ենք, որ արժեքահեն հասարակություն լինի, իսկ դա հնարավոր չէ, երբ մեր արժեհամակարգի էպիկենտրոնն ախտահարված է. մեզ անհրաժեշտ է բարեփոխում անել, որ եկեղեցին թափանցիկ լինի ու լինեն գործիքներ՝ ստուգելու եկեղեցականների բարեվարքությունը... Ոմանք ասում են, թե կառավարությունն ու վարչապետը գործում են ընդդեմ ՀԱԵ-ի. դա անհնար է, որովհետև ես հետևորդ եմ, հավատցյալ եմ: Վերջերս հայտարարեցի, որ Քրիստոսն իմ սիրտն է ու ես չեմ կարող գործել նրա դեմ ու իմ եկեղեցուն հակառակ»:

 
 
1/3180
bottom of page