Անհապաղ կոչ եմ անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել և պահպանել համաձայնեցված երկշաբաթյա հրադադարը․ Շարիֆ
- 4 hours ago
- 1 min read

Շարիֆը կոչ է արել բոլոր կողմերին պահպանել համաձայնագրերը:
«Հակամարտության գոտու մի քանի վայրերում գրանցվել են հրադադարի խախտումներ, որոնք խաթարում են խաղաղության գործընթացի ոգին։
Ես անկեղծորեն և անհապաղ կոչ եմ անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել և պահպանել համաձայնեցված երկշաբաթյա հրադադարը, որպեսզի դիվանագիտությունը կարողանա առաջատար դեր խաղալ հակամարտության խաղաղ կարգավորման գործում», - գրել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը։




















