top of page

Այսօր «Դրուժբա» խողովակաշարով Սլովակիա կմատակարարվի 13,5 հազար տոննա նավթ. Ֆիցո

  • 6 hours ago
  • 1 min read

Այսօր՝ ապրիլի 23-ին, հանրապետություն կմատակարարվի 13,5 հազար տոննա նավթ՝ վերագործարկված «Դրուժբա» խողովակաշարով։ Այս մասին հայտնել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Այսօր պետք է մուտք գործի 13,5 հազար տոննա, իսկ մինչև ապրիլի վերջ, ըստ մատակարարումների ժամանակացույցի, պետք է ստացվի 119 հազար տոննա նավթ»,- ասել է վարչապետը։

Ինչպես հիշեցրել է վարչապետը, «Դրուժբայով» ստացվող ռուսական նավթը հիմնականում նախատեսված է Բրատիսլավայում գտնվող «Slovnaft» նավթավերամշակման գործարանի համար։ Այնտեղ արտադրվում է ավտոմոբիլային վառելիք, որն արտահանվում է Կենտրոնական Եվրոպայի այլ երկրներ։

 
 
1/3498
bottom of page