top of page

Դուբայի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը հորդառատ տեղումների պատճառով

Mar 9, 2024
1 min read

Արաբական Միացյալ Էմիրությունների և Սաուդյան Արաբիայի փողոցները հեղեղել են հորդառատ անձրևները։


Հորդառատ տեղումների պատճառով Դուբայի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը։ Մի քանի շրջաններում տրանսպորտի աշխատանքը դադարել է, դպրոցներն ու պետական ​​հաստատությունները աշխատում են հեռակա կարգով: Հեղեղվել են մի քանի տներ, այդ թվում՝ ձեռնարկություններ և ճանապարհներ։ Այս մասին գրում Է Khaleej Times-ը։


Դադարեցվել է ծովային հաղորդակցությունը, մարդկանց խորհուրդ են տալիս առանց հատուկ անհրաժեշտության դուրս չգալ փողոց։ Իշխանությունները զգուշացնում են կարկուտի մասին։

1/3798
bottom of page