top of page

Հայկական մոտ 600 բեռնատար սպասում է Վերին Լարսով անցնելուն. կցորդ

Mar 18, 2024
1 min read

Վերին Լարսի անցակետի ռուսական ու վրացական կողմերով անցնելու համար շուրջ 600 հայկական բեռնատար է սպասում։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է ՌԴ–ում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։

Վրաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ճանապարհը բոլոր կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակվել է մարտի 18-ին առավոտյան` վատ եղանակի պատճառով։

Ներկա պահին մոտ 300 հայկական բեռնատար սպասում է վրացական կողմում` դեպի Ռուսաստան ճանապարհին, շուրջ այդքան էլ ռուսական կողմում է` դեպի Հայաստան ճանապարհին։

1/3798
bottom of page