top of page

Կարպինը բացատրել է, թե ինչու Զախարյանին չէր կանչել Ռուսաստանի հավաքական

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • Mar 19, 2024
  • 1 min read

Ռուսաստանի հավաքականի և «Ռոստովի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը խոստովանել է, որ Արսեն Զախարյանի մասին խոսել է «Ռեալ Սոսյեդադի» ղեկավարների հետ։ Նրա խոսքերը փոխանցում է Sport Express-ը։

«Մենք նախկինում չենք զանգահարել Զախարյանին, քանի որ ժամանակ ենք տվել հարմարվելու։ Գլխավոր մարզչի և մարզական տնօրենի հետ խոսել եմ Արսենի մասին՝ ինչպես է նա հարմարվում և իրեն պահում։ Հիմա նա սկսում է հասկանալ ու վարժվել այն ֆուտբոլին, որը կա Իսպանիայում։ Նա սկսեց ավելի հաճախ խաղալ»,-ասել է Կարպինը:

Վերջին անգամ Արսեն Զախարյանը Ռուսաստանի հավաքականի մարզաշապիկով խաղադաշտ էր դուրս եկել 2023 թվականի մարտին։ Նույն թվականի ամռանը նա տեղափոխվեց Սոսյեդադ։

bottom of page