top of page

Բելգորոդից տարհանում են երեխաներին

Mar 20, 2024
1 min read

Շուրջ 9 հազար երեխայի կտարհանեն Բելգորոդից՝ հրետակոծությունների պատճառով։ Այս մասին հայտարարել է Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը, փոխանցում է news.ru-ն։ Վյաչեսլավ Գլադկովի խոսքով՝ արդեն մարտի 22-ին 1200 երեխա կմեկնի Պենզա, Տամբով և Կալուգա։ Նա հայտնել է, որ միայն մարտի 11-17-ն ընկած ժամանակահատվածում 16 խաղաղ բնակիչ է զոհվել, 98 մարդ վիրավորվել է: Եվս 5 մարդ զոհվել է մարտի 18-ին, նրանց թվում՝ 17-ամյա դեռահաս։

1/3798
bottom of page