top of page

Եթե այս իշխանությունը մնա, ունենալու ենք լավագույն դեպքում «Երևանի Հանրապետություն». Րաֆֆի Հովհաննիսյան


Սարդարապատյան նոր անհնարինություն մենք պետք է կատարենք ազգովի, որքան էլ դա դժվար է պատկերացնել. Որպեսզի այս հրապարակը էստաֆետով չհանձնվի Արցախից Սյունիքի, Տավուշի, Վայոց ջորի ու Գեղարքունիքի, մենք համազգային այդ խենթությունը, բանաձեւը պետք է գտնենք: Այս մասին, այսօր՝ մարտի 20-ին Ազատության հրապարակում արցախցիների հանրահավաքից առաջ լ;րագրողների հետ զրույցում նշեց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը։

«Առաջին քայլը այն է, որ բոլորս պետք է գիտակցենք, որ իշխանության խոսափողը Սահմանադրությունից, սեփական երդումից, օրենքից դուրս է: Հայ ժողովուրդը պետք է միանա, քանի որ Հայաստանի բոլոր մարզերը, յուրաքանչյուր քաղաք, բնակավայր, հարվածի տակ է, վտանգի մեջ է: Մենք պետք է մեր միջի փոքրությունը հաղթահարենք, դրանից դուրս գանք եւ համազգային, վերկուսակցական այլընտրանք ստեղծենք մոտ օրերին»,-ասաց նա:

Հովհաննիսյանի խոսքով, ակնհայտ է, որ Փաշինյանն իրացնում է հարևան բռնապետության կամ բռնապետությունների պահանջները, քաղաքականությունը, բանակցային մոտեցումը։ Մեր համաքաղաքացիներին սպառնալով պատերազմով՝ դա նշանակում է, որ ինքն ուղղակի կցորդն է, իրականացնողն է թշնամի պետության քաղաքականության»,- ասաց «Ժառանգության» առաջնորդը: 

Նա համոզմունք հայտնեց, որ եթե Նիկոլ Փաշինյանը մնա, Հայաստանը պետք է հետ քաշվի Երեւանի շուրջ եւ մենք լավագույն դեպքում պետք է ունենանք երեւանյան հանրապետություն: «Հայաստանն այս 5-6 տարիներին որեւէ տարածք ստացե՞լ է հակառակորդի կողմից: Միակողմանի զիջումները միանշանակ տանելու են մեր պետության նվստացման, կործանման, մեր հայրենիքի զգալի մասի կորստյան եւ բերելու է պատերազմի»:

Նշենք, որ Ազատության հրապարակում հանրահավաք են հրավիրել արցախցիները, որի նպատակն է հիմնովին վերանայել ՀՀ կառավարության կողմից քննարկվող՝ Արցախի ժողովրդի բնակարանային կարիքների ապահովման ծրագրի նախագիծը, որը «չի արտացոլում արցախցիների հավաքական շահերն ու նպատակները»։

댓글


1/1825
bottom of page