Իսրայելական հարձակումներին պատասխանը կլինի կոշտ. Իրանի ԶՈւ
- Jun 13, 2025
- 1 min read

Իրանի Իսլամական Հանրապետության պատասխանը իսրայելական հարձակումներին կլինի կոշտ, IRNA-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Իրանի Զինված ուժերի խոսնակ Աբոլֆազլ Շեքարչին։
Շեքարչին ուրբաթ առավոտյան հայտարարել է, որ Իսրայելի ռեժիմի կողմից գիշերային հարվածները, որոնք, նրա խոսքով, իրականացվել են ԱՄՆ աջակցությամբ, կոշտ պատասխան կստանան։
Իսրայելական կողմն անցած գիշեր հարվածներ է հասցրել Իրանի մայրաքաղաք Թեհրանին և շրջակայքին, ինչպես նաև Իրանի այլ քաղաքների։




















