Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը 3–րդ օրն է՝ փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
- 5 hours ago
- 1 min read

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը, Դիլիջանի ոլորանները, Դիլիջան-Վանաձոր, Գյումրի-Բավրա, Նոյեմբերյան-Ջուջևան-Ոսկեպար ոլորանները, Գյումրի-Վանաձոր, Բերդ-Թթուջուր, Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհները և Սարավան-Զանգեր հատվածը փակ են կցորդով բեռնատարների համար։
Նիգավան գյուղից դեպի Սպիտակի ոլորանները և Վեդի-Լանջառ ավտոճանապարհը դժվարանցանելի են կցորդով բեռնատարների համար։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։




















