top of page

Մակրոնը Իրանին կոչ է արել բանակցությունների և դե-էuկալացիայի

  • 4 hours ago
  • 1 min read

Մակրոնը Իրանին կոչ է արել բանակցությունների և դե-էսկալացիայի: Այս մասին X-ի իր թջում գրել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնը՝ հայտնելով, որ զրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ:

«Ես խոսել եմ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Վերահաստատել եմ տարածաշրջանի երկրների դեմ անընդունելի հարձակումներին վերջ դնելու, էներգետիկ և քաղաքացիական ենթակառուցվածքները պահպանելու և Հորմուզի նեղուցում նավագնացության ազատությունը վերականգնելու բացարձակ անհրաժեշտությունը:

Կոչ եմ արել Իրանին բարեխղճորեն ներգրավվել բանակցություններում՝ դեպի դե-էսկալացիա տանող ուղի հարթելու և այնպիսի շրջանակ ձևավորելու համար, որը թույլ կտա արձագանքել միջազգային հանրության ակնկալիքներին՝ կապված Իրանի միջուկային ու բալիստիկ ծրագրերի, ինչպես նաև տարածաշրջանային ապակայունացնող գործողությունների հետ:

Վերջում ես հորդորել եմ Իրանին հնարավորինս սեղմ ժամկետներում թույլ տալ մեր հայրենակիցներ Սեսիլ Քոլերի և Ժակ Պարիի վերադարձը Ֆրանսիա»,- գրել է Մակրոնը:

 
 
1/3431
bottom of page