top of page

«Քանի դեռ ժամանակ կա, ընդդիմությունը պիտի երեք խնդիր լուծի»․ Սամվել Ֆարմանյան

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 1 hour ago
  • 1 min read

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ընտրություններում Նիկոլին հաղթել պատրաստվող ու իմփիչմենթի գաղափարը ծաղրող ընդդիմությանը երկու պարզ հարց ունեմ: Աշխարհում հնարավոր ամենաազնիվ նկատառումներից ելնելով:


1.) Ընտրողների համարյա կեսը բնակվում են մեր գյուղերում ու քաղաքային փոքր բնակավայրերում:


2021 թ. ընտրություններում Նիկոլը հաղթել է հենց գյուղաբնակ ընտրողների քվեով: Ի՞նչ է փոխվել 2021թ. այս կողմ: Ընդդիմությունը գյուղերում ի՞նչ է արել այս ընթացքում ու ի՞նչ է անում հիմա, գյուղաբնակ ընտրողների հետ ի՞նչ աշխատանք է տարել, որ հիմա այլ արդյունք ակնկալենք:


2.) Ընտրություններով կամ փողոցով իշխանափոխության հասնելու հիմնական շարժիչ ուժը երիտասարդությունն է, նաև ուսանողությունը: Ամենուրեք ու միշտ:


Իմ տպավորությամբ, որ հաստատվում են նաև սոցհարցումների տվյալներով, այսօր մեր երիտասարդությունը, որ փոփոխություններ ցանկացող ամենաակտիվ շերտն է, հավասարապես հիասթափված է և՛ իշխանությունից, և՛ ընդդիմությունից: Եղած քաղաքական առաջարկների մեջ դեռ չի գտնում իր ցանկությունների, հույզերի ու գաղափարների կրող ուժին ու առաջնորդին, ում հետևից կգնար:


Հ.Գ. Քանի դեռ որոշ ժանանակ կա, ընդդիմությունը պիտի երեք խնդիր լուծի՝ միավորվի, դեմքով շրջվի դեպի մեր գյուղաբնակ ժողովուրդն ու փորձի շահել երիտասարդության համակրանքը: Հակառակ պարագայում հազիվ թե իրատեսական է այլ արդյունք սպասել:


Դա հնարավո՞ր է: Տեսականորեն դեռ այո»:


 
 
1/3248
bottom of page