top of page

Այդ վարույթն այսօր դատարանում է և մենք ամեն մի ցենտի համար ունենք հիմնավորված փաստաթղթեր. Ռոբերտ Քոչարյանը՝ որդու ունեցվածքի մասին

  • 11 minutes ago
  • 1 min read

«Ես պաշտոնավարելուց հետո աշխատել եմ մի ընկերությունում, որտեղ իսկապես աշխատել եմ միլիոնավոր դոլարներ։ Դրանից առաջ իմ տղան 2001 թվականից զբաղվել է բիզնեսով»,-Հանրային Հեռուստաընկերության Պետրոս ղազարյանին տված հարցազրույցում ասաց ՀՀ  երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Պետրոս Ղազարյանը նկատեց, որ դրանից հետո Ռոբերտ Քոչարյանի որդին դարձել է միլիոնատեր;

Քոչարյանը հարցրեց, թե ներկայիս իշխանության սրտի օլիգրախ Նարեկ Նալբանդյանը իր հարցազրույցում ասել է, որ բիզնեսով սկսել է զբաղվել 2013 թվականից և հարցրեց, թե ինչպես է, որ մեկը կարող է հասնել հաջողության, իսկ իր որդին ոչ։

Ղազարյանը հարցրեց, թե Երկրորդ նախագահի մոտ արդյոք թեթև կասկածներ չկան, որ եթե Ռոբերտ Քոչարյանը նախագահ չլիներ, իր որդին միլիոնատեր չէր լինի։

«Այդ վարույթն այսօր դատարանում է և մենք ամեն մի ցենտի համար ունենք հիմնավորված փաստաթղթեր»,- ասաց Քոչարյանը;

 Ղազարյանը նկատեց, որ բարոյական չէ, որ աղքատ երկրում նախագահի որդին միլիոնատեր է դառնում։

Քոչարյանը հակադարձեց, որ իր որդին աշխատատեղեր է ստեղծել տնտեսություն է զարգացրել և Ղազարյանին մեղադրեց համայնավարության մեջ։

Ղազարյանն էլ հակընդդեմ հարց տվեց, թե միգուցե կոռուպցիոն դրսևորում կա։

«Կոռուպցիա է. թե ոչ, այն որոշում է դատարանը, ընդունում եք չէ, որ դուք չեեք, որ պետք է այդ գնահատականը տաք։ Մենք այդ ամենի համար ունենք հիմնավոր 100 տոկոսանոց փաստաթղթեր; Այն թվերը, թե 200 մլն դոլարի հայց կա, բացարձակ սուտ է, ամբողջ պահանջը 22-23 միլիարդ դրամ է՝  բաժանած 4 ընտանիքի վրա և եթե այս մեկը հիմավորում ես, մյուսներն էլ են հիմնավորվում»,- ասաց Քոչարյանը և հավելեց, որ գործող օրենքը համահունչ չէ եվրոպական դատարանի նախադեպային որշամնը;

 
 
1/3586
bottom of page