top of page

«Երրորդ երկրների քաղաքացիների համար ՀՀ-Թուրքիա սահմանը բացելու դեպքում ովքե՞ր են լինելու գնացող-եկողները»․ հարց՝ Նիկոլ Փաշինյանին

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 2 hours ago
  • 1 min read

Կառավարության ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով հարցին, թե Հայաստան-Թուրքիա սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար հնարավոր բացումն ո՞ւմ է վերաբերելու, ովքե՞ր են լինելու գնացող-եկողները, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ խոսքը հայի ու թուրքի մասին չէ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կա ՀՀ քաղաքացի, որ հայ չէ, և կա նաև Թուրքիայի քաղաքացի, որ թուրք չէ:

«Օրինակ՝ Իսպանիայի, Վրաստանի, ՌԴ-ի, ԱՄՆ-ի քաղաքացիները կարող են անցնել սահմանը, իսկ ՀՀ-ի և Թուրքիայի քաղաքացիները՝ առայժմ ոչ, բացի այն դեպքերից, երբ ունեն դիվանագիտական անձնագիր»,- մանրամասնեց Փաշինյանը։

 
 
1/3288
bottom of page