top of page

Աշխարհի ամենատարեց մարդը նշել է իր 117-ամյակը

  • 1 day ago
  • 1 min read

Բրիտանուհի Էթել Քեյթերհեմը, որը ճանաչվել է աշխարհի ամենատարեց մարդը, նշել է իր 117-ամյակը: Այս մասին գրում է Sky News-ը։

Քեյթերհեմը ծնվել է Անգլիայում 1909 թվականին և այժմ ապրում է տարեցների խնամքի կենտրոնում։

Նա պատմել է, որ իր երկարակեցության գաղտնիքը դրական վերաբերմունքն ու ամեն ինչում չափավորությունն են։

Ինչպես նախորդ տարի, այս ծննդյան օրը ևս նա նշել է ընտանիքի և ընկերների շրջապատում։ Նա անհամբերությամբ սպասում է՝ տեսնելու, թե ինչ է իրեն բերելու կյանքի հաջորդ տարին։ Տարիքային բացարձակ ռեկորդը պատկանում է ֆրանսուհի Ժանն Կալմանին, նա ապրել է մինչև 122 տարեկան և մահացել 1997 թվականին։

 
 
1/3743
bottom of page