top of page

Իրանի նախագահը չի բացառում բանակցությունների անցկացումը

  • Jun 24, 2025
  • 1 min read

Իրանը կպահպանի հրադադարը, եթե Իսրայելը չխախտի այն, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ չբացառելով նաև բանակցությունների անցկացումը։ Ընդ որում, Իրանի նախագահը չի հստակեցրել՝ որ երկրի հետ ու կոնկրետ որ խնդրի շուրջ բանակցությունների մասին է խոսքը։

«Եթե սիոնիստական ռեժիմը (Իսրայելը-խմբ․) չխախտի հրադադարը, Իրանն էլ չի խախտի այն։ Մենք պատրաստ ենք բանակցությունների և Իրանի ժողովրդի օրինական իրավունքների իրացմանը՝ բանակցությունների սեղանի շուրջ»,- մասնավորապես, ասել է Իրանի նախագահը՝ Մալազիայի վարչապետ Անվար Իբրահիմի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

Նշենք, որ ավելի վաղ էլ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին էր հայտարարել, որ եթե ԱՄՆ ցանկանում է վերադառնալ «դիվանգիտական դաշտ», ապա պետք է դադարեցնի Իրանի դեմ գրոհները։

Հիշեցնենք, որ Իրանը և Միացյալ Նահանգները Օմանի միջնորդությամբ բանակցությունների հինգ փուլ են անցկացրել՝ մինչև Իսրայելի կողմից Իրանի նկատմամբ ագրեսիան, որին հետագայում անմիջականորեն ներգրավվեց նաև ԱՄՆ-ն։ Ռազմական գործողությունների ֆոնին բանակցային գործընթացի հետագա ճակատագիրն անորոշ էր մնում։ 

 

 
 
1/3416
bottom of page