top of page

Թեհրանը պատրաստ է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու համար․ Իրանի փոխարտգործնախարար

  • Feb 24
  • 1 min read

Իրանը պատրաստ է հնարավորինս շուտ համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ, հայտարարել է Իրանի փոխարտգործնախարարը։

Մաջիդ Թախտ-Ռավանչին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու համար և հույս ունի, որ Վաշինգտոնը կցուցաբերի նույն պատրաստակամությունը։

Նա նաև հավելել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածելը կլինի «իրական ռիսկ»։

«Իրանի վրա ամերիկյան հարձակումը կլինի իրական ռիսկ։ Բոլորը պետք է իմանան, որ պատերազմ սկսելը հնարավոր է, բայց դրա ավարտը այդքան էլ հեշտ չէ»,-նշել է նա։

 
 
1/3478
bottom of page