top of page

«Հրապարակ»․ Իշխանությունը կրկին անցել է «ասֆալտ» օպերացիային

  • 5 hours ago
  • 1 min read

Ընտրություններից հաշված շաբաթներ առաջ իշխանությունը կրկին անցել է «ասֆալտ» օպերացիային` քերում են անգամ ամիսներ առաջ փռած ասֆալտը, նորը լցնում՝ փորձելով աշխատանքի իմիտացիա ստեղծել՝ հուսալով, որ դրանք հավելյալ քվեներ են բերելու։



Մեզ պատմեցին, որ Էջմիածնի համայնքապետ Արգիշտի Մեխակյանը, որ նոյեմբերին է ընտրվել պաշտոնում, քաղաքի գրեթե բոլոր փողոցներում ասֆալտապատման աշխատանքներ է կրկին իրականացնում, այն դեպքում, երբ իր ընտրություններից առաջ էլ նույն աշխատանքները տարվել են։


Մեզ պատմեցին նաեւ, որ Արմավիր քաղաքի կենտրոնական հրապարակի գունագեղ շատրվաններն էլ, որ ընդամենը երկու տարի առաջ էին վերանորոգել, եւ 170 մլն դրամ էր դրա վրա ծախսվել, ու բացմանն էլ Փաշինյանն էր մասնակցել, կրկին վերանորոգում են։ Սա նշանակում է, որ ընտրություններից առաջ տեղական չինովնիկներն առիթը բաց չեն թողնում՝ բյուջեն մսխելու։



 
 
1/3500
bottom of page