ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ
- 2 hours ago
- 1 min read

ԱԺ պատգամավոր, «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ։
Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է նրա նկատմամբ տնային կալանքի ժամկետը երկարաձգելու որոշման դեմ պաշտպանության կողմի ներկայացրած հատուկ վերանայման բողոքը, հայտնում է փաստաբան Էմին Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարներ, այդ թվում՝ Արթուր Սարգսյանը մեղադրվում են ՀՀ-ում ահաբեկչություն պլանավորելու և իշխանությունը զավթելուն ուղղված գործողությունների մեջ։




















