top of page

Առկա ներքաղաքական և արտաքին գործոնների ազդեցության պայմաններում այսպիսի քայլերի գնալը ցնցnւմների լուրջ վտшնգներ է պարունակում․ Տիգրան Աբրահամյան

1 day ago
1 min read
Առկա ներքաղաքական և արտաքին գործոնների ազդեցության պայմաններում այսպիսի քայլերի գնալը ցնցnւմների լուրջ վտшնգներ է պարունակում․ Տիգրան Աբրահամյան

Առկա ներքաղաքական և արտաքին գործոնների ազդեցության պայմաններում այսպիսի քայլերի գնալը ցնցումների լուրջ վտանգներ է պարունակում։Գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամյանը։

«Իշխանության օթյակից բռնություն քարոզող, խրախուսող և քաջալերող կառավարիչը ԱԺ-ում սադրանքն ու անկարգությունը գովերգելով՝ միայն տեղի ունեցածի վերաբերյալ իր գնահատականը չէր արտահայտում:

Վերջինս այդ ամենը հռչակում է որպես «աշխատանքային գործելաոճ»՝ գրեթե անթաքույց հայտարարելով, որ առաջիկայում ևս ներքաղաքական խնդիրները լուծելիս առաջնորդվելու են բռնությամբ և ճնշումներով:

Ասել, որ սա եզակի դեպք էր կամ անակնկալ դիրքորոշում, ակնհայտորեն՝ ոչ:

Սակայն առկա ներքաղաքական և արտաքին գործոնների ազդեցության պայմաններում այսպիսի քայլերի գնալը ցնցումների լուրջ վտանգներ է պարունակում, որոնք ցանկացած պարագայում աշխատելու են պետության դեմ»,- գրել է Աբրահամյանը:

 
 
1/3875
bottom of page