top of page

«Իրանը ցանկանում է գործարք կնքել ԱՄՆ-ի հետ»․ Թրամփ

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 7 hours ago
  • 1 min read

Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանը ցանկանում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ, որը կներառի Իսլամական Հանրապետության կողմից միջուկային ծրագրից և բալիստիկ հրթիռներից հրաժարվելը։ «Ես մի բան գիտեմ. նրանք (Իրանը- խմբ.) ուզում են գործարք կնքել։ Նրանք ուրիշ ոչ մեկի հետ չեն խոսել, բայց ինձ հետ խոսում են։ Շատերն ասում են «ոչ» (Իրանի գործարքին - խմբ.), բայց ես կասեի, որ նախընտրում եմ գործարք կնքել։ Դա լավ գործարք կլիներ՝ ո՛չ մի միջուկային զենք, ո՛չ մի հրթիռ»,- ասել է Թրամփը՝ Fox Business-ին տված հարցազրույցում։

Թրամփը հավելել է, որ գործարքից հրաժարվելը «հիմար քայլ» կլիներ Իրանի կողմից:

 
 
bottom of page