Մեր նպատակն է, որ մարդիկ ավելի շատ օգտվեն հանրային տրանսպորտից և Երևանում մարդատար մեքենաների օգտագործման քանակը նվազեցվի. Ավինյան
- 1 day ago
- 1 min read

Մեր նպատակն է, որ մարդիկ ավելի շատ օգտվեն հանրային տրանսպորտից և Երևանում մարդատար մեքենաների օգտագործման քանակը նվազեցվի:
Այս մասին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Որպեսզի դա տեղի ունենա, առաջին հերթին հանրային տրանսպորտը շարունակաբար պետք է ավելի ու ավելի հարմարավետ դառնա»,-հավելել է նա:




















