top of page

2,5 տարեկան Հակոբը երկու օրում սովորել է հայոց այբուբենը

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 12 minutes ago
  • 1 min read
ree

Ստեփանավանում ծնված  Հակոբ Մնացականյանը՝ ընդամենը երկու տարեկան ու վեց ամսական, արդեն աչքի է ընկնում իր բացառիկ հիշողությամբ և գիտելիքներով։ Երեխան երկու օրում սովորել է հայոց այբուբենը, ճանաչում է 63 հայ մեծերի անուններ, գիտի 40 եկեղեցի, 100-ից ավելի երկրների դրոշներ, մոլորակները, տարվա ամիսներն ու թվերը։ Նրա ունակությունները գրանցվել են հայկական «Դյուցազնագրքում»՝ որպես մանկական մտավոր զարգացման հերթական բացառիկ դեպք։

Հակոբի մայրը՝ Մանասյան Մարուսյան «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ շատ է զարմացել, երբ երեխան ինքնուրույն ասել է այբուբենը․


«Երբ կարդում էի տառերը, հաջորդ օրը ինքը հերթականությամբ ինձ ասեց տառերը։ Երեխային խաղի մեթոդներով եմ սովորեցնում․ ես իրեն երբեք չեմ ստիպում, որ ինչ-որ բան սովորի ու ասի։  Օրինակ՝ սա Վարդան Մամիկոնյանն է, հետո հարցնում եմ՝ «Ինքը ով էր»։ Ասում է՝ «Վարդան Մամիկոնյանն է»։ Դրոշներն էլ եմ ցույց տալիս, հետո հարցնում՝ «Սա որ դրոշն է»։ Ինքը պատասխանում է, օրինակ՝ «Պակիստան» կամ «Զիմբաբվե»»։

Մարուսյայի խոսքով՝ երեխան դեռ   չէր քայլում, երբ փոքրիկ գորգի վրա նա ցույց էր տալիս կենդանիները, երաժշտական գործիքները։ Նկատելուց հետո երեխայի համար գրատախտակ են գնել, որպեսզի սովորի։

Երեխային սովորեցնելու հարցում անմասն չի մնում նաև հայրը՝ ով մասնագիտությամբ զինվորական է․


«Հայրը երեխային հայրենասիրություն է փոխանցում, պատմում է մեր ազգային հերոսների և մեծերի մասին։ Հետաքրքիր տարբեր թեմաներով զբաղեցնում ենք երեխային, որպեսզի չձանձրանա»,- պատմում է մայրը

1/3139
bottom of page