top of page

Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք, շարունակեք մեր արդար պայքարը. Վահագն Մախսուդյան

Apr 29, 2024
1 min read

Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք, շարունակեք մեր արդար պայքարը: Այս մասին ասել է Վահագն Մախսուդյանը՝ դատարանի շենքից դուրս գալիս:

«Դատարանը գործը քննեց շատ արագ՝ 2,5 ժամում, պաշտպանական որևէ իրավունք չպահպանեց, պաշտպանների կեսին խոսք չտվեց, թույլ չտվեց քննիչին հարցեր տալ»,-ասել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորել է:

1/3798
bottom of page