top of page

Հայաստանում Իրանի դեսպանատանը Սգո մատյան կբացվի

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը հայտնում է, որ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ այաթոլլա Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և ուղղաթիռում գտնվող ուղեկցող պաշտոնյաների ողբերգական մահվան կապակցությամբ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը կբացվի Սգո մատյան։

Մատյանում հնարավոր կլինի գրառում կատարել.

չորեքշաբթի՝ 22 մայիսի 2024, 10:00-12:00-ը և 15:30-17:30-ը.

հինգշաբթի՝ 23 մայիսի 2024, 10:00-13:00-ը:

«Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը վերստին հայտնում է իր խորին հարգանքի հավաստիքը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Comments


bottom of page