top of page

Ալեն Սիմոնյանի մասին մեր երկրում ամեն ինչ գիտեն, միայն կոշիկիս չափը դեռ չգիտեն՝ 43 համար է. ԱԺ նախագահ

  • 3 hours ago
  • 1 min read

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով հիբրիդային պատերազմին, մի հոդված է ցուցադրել, որի բովանդակությունը այն մասին է, թե իբր ԱԺ խոսնակը աղջիկներ է մատակարարում Ադրբեջանի էլիտար ծառայությունների համար:

«Այսպիսի հիմար բաներ են տարածում, բա հիբրիդային պատերազմը ո՞նց է լինում: 

Ուղղակի գիտե՞ք հիբրիդայինի ինչն է ակնհայտ, որ իրենք մեր երկիրը չեն ճանաչում, չգիտեն, որ մեր երկրում Ալեն Սիմոնյանի մասին երևի կոշիկի չափը մենակ դեռ չգիտեն, մնացած ամեն ինչ գիտեն: Դա արվում է դրսից, երբ որ նայում ես, երևում է՝ որտեղից են այդ լրատվամիջոցները»,-նշել է Ալեն Սիմոնյանը:

Նա հավելել է, որ 43 համարի կոշիկ է հագնում:

 
 
1/3428
bottom of page