«2019-ի հունիսին ձեզ ներկայացված փաստաթղթում ամրագրված էր, որ ԼՂ ժողովուրդը կարող է որոշել իր ապագա իրավական կարգավիճակը. ինչպե՞ս եք արձագանքել». Արթուր Խաչատրյան
Armen Sukiasyan
2 hours ago
1 min read
«Ուզում եմ հարցնել այն փաստաթղթի մասին, որը ձեզ է ներկայացվել 2019-ի հունիսին: Նայում ես, բավականին լավ փաստաթուղթ է, ամրագրվում է այն մեխանիզմը, որով ԼՂ ժողովուրդը կարող էր որոշել իր ապագա իրավական կարգավիճակը: Նշվում էր, որ կարգավիճակը որևէ սահմանափակման ենթակա չէ, որ համաժողովրդական կամարտահայտությունն իրականացնելու է ԼՂ բնակչությունը, ՀՀ-ն դիտվում էր որպես ԼՂ անվտանգության երաշխավորներց մեկը և այլն: Դուք էս փաստաթղթին ի՞նչ արձագանք եք տվել բանակցությունների ժամանակ»,- հարցուպատասխանի ժամին դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հարցրեց ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը: Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ այն, ինչ ասացիք, ուղիղ հակառակն է գրված. «Երբևէ, որևէ բանակցային փաթեթում գրված չի եղել, որ ձեր կողմից նշված հանրաքվեն պետք է տեղի ունենա ԼՂ-ում: Գրված է՝ համաժողովրդական հանրաքվե, որն արտահայտում է ԼՂ բնակչության ազատ կամարտահայտությունը: Մեկնաբանությունը եղել է այն և կարող եք տեսնել նույն փաթեթում հրապարկված Սարգսյանի նամակում դրա ակնարկը, որ ենթադրվող հանրաքվեն, ըստ Ադրբեջանի մեկնաբանության, պետք է տեղի ունենա Ադրբեջանի ամբողջ տարածքում: Ի՞նչ է նշանակում՝ ԼՂ ամբողջ բնակչություն, նշանակում է նաև՝ ԼՂ ադրբեջանական համայնքը և այլն: Այսինքն՝ ձեր մեկնաբանությունները բացարձակապես տեղին չեն»,- հավելեց վարչապետը: