top of page

Մխիթար Հայրապետյանը ծանոթացել է Հանրայինի նոր՝ 8-րդ տաղավարի շինարարական աշխատանքների ընթացքին

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 7 hours ago
  • 1 min read

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանի հետ այցելել է Հանրային հեռուստաընկերություն՝ ծանոթանալու հեռուստաընկերության նոր՝ 8-րդ տաղավարի (հեռուստաստուդիայի) շինարարության աշխատանքների ընթացքին:



Հայրապետյանը Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի և ռազմավարական ծրագրերի ղեկավար Ռուբեն Շահինյանի ուղեկցությամբ շրջել է հեռուստաստուդիայի տարածքով, ծանոթացել կառուցման աշխատանքների ընթացքին, նախատեսվող ենթակառուցվածքներին, շինարարական աշխատանքների ժամանակացույցին և շահագործման հանձնման ժամկետներին:



Քննարկվել են առաջիկա անելիքները և շինարարության, ինչպես նաև հարակից տարածքների հետագա բարեկարգման աշխատանքների հետ կապված մի շարք հարցեր:



Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության՝ ի դեմս ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, «Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության՝ ի դեմս Առևտրի նախարարության միջև 2023 թվականի հունիսի 2-ին կնքվել է եռակողմ՝ նոր, 8-րդ տաղավարի կառուցման նախագծի իրականացման պայմանագիր։



Պայմանագրի շրջանակներում՝ մասնաշենքի կառուցման նպատակով, չինական կողմը արդեն իսկ գործուղել է անհրաժեշտ քանակությամբ ինժեներական, տեխնիկական անձնակազմ ու աշխատակիցներ։



Համաձայն նշված պայմանագրի հայկական կողմը՝ «Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությունը պարտավորվում է իրականացնել նոր կառուցվող մասնաշենքի մոտեցման ճանապարհները ներառյալ ինժեներական ենթակառուցվածքները։ Ծրագրի իրականացման նպատակով «Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությունը հիմնել է Հայ-Չինական համագործակցության ծրագրի գրասենյակ։

1/2715
bottom of page