top of page

Սրանք մի օր էլ 44-օրյան լուսաբանող լրագրողներին տարբեր ծանրության գործերով կներգրավեն. Տիգրան Աբրահամյան

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 13 minutes ago
  • 1 min read

Լրագրող Անուշ Միրզոյանի նկատմամբ քրեական հետապնդում են սկսել Փաշինյանի` 4 տարի առաջ կայացած Սյունիքի այցը լուսաբանելու համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը: 

«Լրագրողը մեղադրվում է Փաշինյանին «ողջույներ» հղելն ու վերջինիս այդ օրվա արկածներն իր ողջ գույներով լուսաբանելու համար:

Այսինքն` իշխանությունն այդ այցն ու դրանում տեղ գտած իրադարձությունները հանցագործություն է դիտարկում, ապա դրա լուսաբանումն էլ որպես հանցագործակցության օժանդակություն:

Սրանք մի օր էլ 44-օրյա պատերազմը լուսաբանող լրագրողներին տարբեր ծանրության գործերով կներգրավեն: Ով լուսաբանած լինի ինչ-որ ձախողված օպերացիա, օրինակ` Լելե-Թեփեի գործողությունը, որում իշխանությունը տարբեր բնույթի հանցագործություններ է փնտրում, հանգիստ կարող է դա լուսաբանող լրագրողներին էլ որպես հանցագործության օժանդակող նշանակի ու մտցնի ծանր հոդվածի տակ մտցնի:

Մեր երկրում լրագրողական գործունեությամբ զբաղվելը խիստ վտանգավոր է դարձել, այս ու բազմաթիվ այլ օրինակները դրա վառ հաստատումներն են»,-գրել է նա:

1/2698
bottom of page